Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է գրանցվել

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ հինգշաբթի օրը Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են միջազգային ԶԼՄ-ները:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 06։28-ին (Երևանի ժամանակով՝ 10։28-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ջայապուրա քաղաքից (Ինդոնեզիայի Պապուա նահանգ) 10 կիլոմետր հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 43 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չկա։

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0