
Թշնամու կողմից վիրավորում ստացած զինծառայողներից մեկը դուրս է գրվել, մյուսը` պատրաստվում է.Արթուր Ջալավյան
- Հասարակություն
- 29․11․2022
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայողներից մեկը արդեն դուրս է գրվել, մյուսը շարունակում է մնալ հոսպիտալում` շուտով եւս դուրս կգրվի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արթուր Ջալավյանը:
Հիշեցնենք, Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն