«Զելենսկին կախված է մազից, եթե հակահարձակում չլինի, ապա նա այլևս պետք չի լինի». Կուչմայի նախկին խորհրդական

«Զելենսկին կախված է մազից, եթե հակահարձակում չլինի, ապա նա այլևս պետք չի լինի». Կուչմայի նախկին խորհրդական

Թեեւ բավականին բարձր վարկանիշի, բայց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու իրական անկարողությունը` կառավարել երկիրը հակամարտության պայմաններում մատնանշում է իշխանափոխության հավանականությունը, YouTube-ում ասել է Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը։

«Զելենսկին արդեն զիջում է իրավիճակի փոփոխություների արագությանը։ <…> Հասկանալի է, որ նա չի կարող կատարել այն խնդիրները, որոնց առջեւ կանգնած է Ուկրաինան»,- ասել է նա։

Ուկրաինան հայտնվել է ծանր տնտեսական իրավիճակում, երբ նրա գոյությունն իրականում ամբողջովին կախված է արտաքին ֆինանսավորումից, նշեց բանախոսը։ Միաժամանակ նա հավելել է, որ եթե պետության ղեկավարը չկարողանա կատարել իր պարտականությունները, ապա պետք է հրաժարական տա, հակառակ դեպքում Ուկրաինայում կարող են զանգվածային բողոքի ցույցեր սկսել իշխանությունների դեմ։

«Զելենսկին կախված է մազից, եթե հակահարձակում չլինի, ապա նա այլևս պետք չի լինի», – ասել է Սոսկինը:

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0