Երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ

Երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 12-ին Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել երեք երիտասարդի: Բաժնում խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և 14 փամփուշտ, իսկ մյուսի մոտից՝ 0,60 գրամ դեղնականաչավուն զանգված:
Կատարվում է նախաքննություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0