
Երիտասարդը Ծիծեռնակաբերդի այգում ծեծում է շանը
- Քրեական
- 29․04․2023
Երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ նման դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Կարապետյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել և գրառման մեջ դիմել ՀՀ ոստիկանությանը։
«Էս ոմն անասունին չեմ ճանաչում, բայց տեսնայությում դեմքը շատ լավ պատկերված է։Տեսանյութում փորձում եմ գոնե մի կերպ պաշտպանել շանը։ Գիտեմ, որ կարող ենք միասին պարզել էս ոչնչության ինքնությունը ու համապատասխան ձևով պատժել։ Տարածեք այս տեսանյութը, որ ոչնչության ինքնությունը արագորեն կարողանանք պարզել։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։