Երբ շահագործման կարմիր գիծը հատվում է

Երբ շահագործման կարմիր գիծը հատվում է

ՖԲ էջի օգտատեր Karine Davtyan Amirbekyan իր էջում հրապարակել է՝

Շա՜տ ուշադրություն, շատ:

Հարգելի բոլոր, տուրիստներ ու շիրակցիներ, խնդրում եմ չօգտվել ֆայտոնի ծառայություններից:

Էս անձինքն կարևորություն չտալով կենդանիների առողջությանն ու խնամքին, հաճախ բաց վերքերով ու վատ ֆիզիկական վիճակում էլ շարունակում են վերջիններիս շահագործումը:

Երբ փորձում ես բացատրել՝ խելքն աշխատեցնելու փոխարեն ձայնի տոնայնությունն են բարձրացնում:

Հույսս կտրելով իրենցից, դիմում եմ բոլոր այն անձանց, ովքեր կարող են բան փոխել:

Հուսով եմ հետամուտ կլինեք ու թույլ չեք տա շահագործեն կենդանիներին:

Հարգելի Գյումրու համայնքապետարան,

Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան, DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ, Ovsanna Hovsepyan և այլք, խնդրում եմ/ենք հետևողական լինել և հարցն էսպես բաց ու չլուծված չթողնել:

Կարևոր բան էլ նշեմ, որ Women’s Rights House NGO «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ-ի կողմից իրականացնում էինք «Քայլող տուր» ծրագիրը ողջ ՀՀ-ի քաղաքացիների համար, և սա թվով երկրորդ տուրն էր, որտեղ Գյումրու պատմամշակույթային կոթողների ու կանանց իրավունքների մասին պատմություններով պիտի համեմեինք ու ներկայացնեինք Գյումրին ու պայքարող կանանց, սակայն բոլոր հյուրերն էս տեսարանը ու ձիու՝ հազիվ ոտքի վրա կանգնելը տեսան((

Նոր ինձ ուղարկեցին հուլիսի 4-ին Երևանում նկարահանված տեսանյութը:

Պապանձվել կարելի ա, շահագործել մինչև վերջին կաթիլն էնպես, որ ուժասպառ լինի: Չգիտեմ, նույն ձին ա, թե ոչ, բայց, կարծեմ Երևանում ֆայտոններ չկան, ստացվում ա՝ երկար ճանապարհ են կտրել տվել ((

Առհասարակ, ինձ համար ֆայտոն պահելը ձիերի հաշվին, անգամ, եթե «խնամում» են՝ նորմալ չի: Նորմալ չի կենդանուն շահագործելով եկամուտ ստանալը:

Տեսանյութ՝

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0