
Եռաբլուրն այս տարի աննկարագրելի մարդաշատ էր ու վախեցնող լուռ․ Արամ Սարգսյան
- Արցախ
- 01․01․2023
24 տարի է, որ նոր տարվա գիշերը Եռաբլուր եմ գնում: Այս տարի աննկարագրելի մարդաշատ էր ու վախեցնող լուռ։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Շնորհավոր նոր տարի» բառակապակցությունը շշուկով էր ասվում ու մի տեսակ անտեղի էր հնչում։ Եթե առաջ միայն տարեցներն էին տալիս «Բա մեր երկրի վերջը ի՞նչ է լինելու» հարցը, հիմա նաև ջահելներն էին աչքերը կլորացնելով հարցնում։ Ինչ-որ պահից, ժողովուրդ ջան, համոզված եմ, որ մենք կոնկրետ քայլեր ենք անելու և եթե պատրաստ ենք առանց լույսի ու ջերմության ապրել, դիմակայել, պաքարել ու մեր բարեկեցությունից մի քիչ զիջել, հաստատ լավ է լինելու: Ինքնիշխան Հայաստան և ազատ Արցախ ենք ունենալու, որի համար ամենաթանկը վճարեցին Եռաբլուրի մեր եղբայրները ու քույրերը։
Շնորհավոր նոր տարի, ժողովուրդ ջան, թող Աստված օրհնի Հայաստանը ու Արցախը»,- գրել է նա։
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1
+1