Դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախաարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախաարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախաարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները,  անդրադարձել տնտեսության առաջահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին:   

«Մենք այս տարի սկսեցինք տնտեսության արդիականացնման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը կսուբսիդավորի կամ սուբսիդավորում է լիզինգի կամ վարկի տոկոսները:  Նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ 614 ընկերություն  42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել: Տնտեսության արդիականացումը և տնտեսության ընդհանուր մրցունակության բարձրացումն ունի 3 գլխավոր ուղղություն`  սարքավորումների և հոսքագծերի արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում, ընկերություններում և գործընթացների արդիականացում»,-նշել է Վահան Քերոբյանը: 

Նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0