
«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը». hամերգ` նվիրված կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին
- Մշակույթ
- 08․12․2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանը տարիներ շարունակ իրականացնում է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Այն նվիրված է գերմանացի հանրաճանաչ կոմպոզիտորների կյանքին և գործունեությանը, ինչպես նաև նրանց թանգարաններին:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա «Գերմանացիկոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի հերթական երեկոն, որն այս անգամ նվիրված է գերմանացիկոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնին:
Ծրագրում կհնչեն Ֆ. Մենդելսոն-Ս. Ռախմանինովի Սկերցո op. 61 «Ամռան գիշերվա երազից», Ֆ. Մենդելսոնի Սոնատ ջութակի ևդաշնամուրի համար, F dur,
Ֆ. Մենդելսոնի Դաշնամուրային Տրիո 1, d-moll ստեղծագործությունները:
Ելույթ կունենան Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Կարեն Շահգալդյանը(ջութակ),
Դավիթ Մելքոնյանը (թավջութակ)` mասնակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Սվետլանա Հակոբյանի(դաշնամուր)։
Համերգը կվարի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը: