
ԲՀԿ-ն չունի քաղաքական որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին. Իվետա Տոնոյան
- Քաղաքական
- 27․04․2023
ԲՀԿ-ական գործիչ Իվետա Տոնոյանն արագանքել է մամուլի այն հրապարակմանը, ըստ որի «Ծառուկյանի ռեսուրսն Ավինյանի համար է աշխատելու»։
Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«1. ԲՀԿ-ն չունի քաղաքական որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին:
2. ԲՀԿ-ում այս պահին ընթանում են ներքին քննարկումներ և խորհրդակցություններ առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ»: