Այսօր՝ հոկտեմբերի 18-ին,  ընդունել եմ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունել եմ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին

Բարձր եմ գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունն և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ:
Առաջարկել եմ համագործակցության հնարավոր ուղղություններ դիտարկել մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես, սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումը, ԱԻՆ հոգեբանական ծառայության կարողությունների կիրառմամբ մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում աղետներին հոգեբանական պատրաստվածության բարձրացման ծրագրերի համատեղ իրականացումը, դպրոցների բուժանձնակազմի վերապատրաստման հնարավորությունը՝ արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերման կարողությունների զարգացման նպատակով։
Քրիստինե Վայգանդն իր հերթին շնորահակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը սերտորեն գործակցելու մանկապարտեզների, դպրոցների, բուհերի աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում։
What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0