
Ամբողջ գիշեր լաց եմ եղել․ Նեյմարը խոսել է վնասվածքի մասին:
- Սպորտ
- 06․12․2022
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ամփոփել է ԱԱ-2022-ի Հարավային Կորեայի հետ հանդիպումը (4:1).
«Ես իսկապես վախենում էի վնասվածքի պատճառով, քանի որ ամեն ինչ շատ լավ էր ընթանում, ես շատ լավ մրցաշրջան անցկացրեցի: Չափազանց տհաճ էր նման վնասվածք ստանալը։ Հետո ես ամբողջ գիշեր լաց էի լինում, իմ ընտանիքը գիտի այդ մասին: Բայց ամեն ինչ ստացվեց,-հայտնում է armsport-ը։
Ժամանակն է ավելի առաջ գնալ, քան նախորդ առաջնություններում: Մենք երազում ենք հաղթանակի մասին, բայց պետք է քայլ առ քայլ գնալ դրան։
Դա մեր չորրորդ հանդիպումն էր, մնացել է ևս երեքը։ Մենք լավ ենք պատրաստված և կենտրոնացած ենք»,- ասել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստը Globo-ի հետ զրույցում։
Բրազիլիան քառորդ եզրափակիչում կխաղա Խորվաթիայի հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին։
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1
+1