Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանը ոսկե, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրիայի մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանը ոսկե, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդրիայի մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 մեդալ է նվաճել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Վազգեն Թևանյանը ոսկե, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում:

65 կգ քաշային կարգի եզրափակչում Վազգեն Թևանյանը 5 հաղթական գոտեմարտ է անցկացրել՝ եզրափակչում 8:2 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Քրիստոֆեփր Մաքքեննայի նկատմամբ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 11:0 հաշվով հաղթել է Եգիպտոսի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել արգենտինացի ըմբիշից (6-1), իսկ կիսաեզրափակչում 4:0 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեկ րոպեում 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իրանցի Յասին Աբաս Ռեզաեիաղուզգոլեհի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի նվաճմանը մոտ են եղել նաև 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 79 կգ քաշային Արման Ավագյանը, որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Մեդալներից անմասն են մնացել նաև Արման Անդրեասյանը (70 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):

Մրցաշարին մասնակցել է աշխարհի 48 երկրի 184 ներկայացուցիչ: Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականն ավելի վաղ 9 մեդալ էր նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Հաղթողի կոչումը նվաճել էին Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանն (67 կգ) արժանացել էր արծաթե, Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) և Հովհաննես Հարությունյանը (87 կգ)՝ բրոնզե մեդալների

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0