
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը
- Արցախ
- 09․02․2023
Այս պահի դրությամբ Արցախի գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։
Ադրբեջանական կողմը, պարբերաբար արգելափակելով, ապա որոշ ժամանակ անց մասնակիորեն վերականգնելով գազամատակարարումը, նպատակ ունի հումանիտար ճգնաժամը խորացնելուց բացի, նաև ձևավորել Արցախի ժողովրդի մոտ անորոշության զգացողություն, գործադրել լրացուցիչ հոգեբանական ճնշում։
Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի և ցուրտ եղանակի պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակումը միտված է առկա հումանիտար աղետը էլ ավելի խորացնելուն