Ադրբեջանը ԼՂ-ում կիրառել է սպիտակ ֆոսֆոր` մատակարարված Ուկրաինայի կողմից. Մենենդես

Ադրբեջանը ԼՂ-ում կիրառել է սպիտակ ֆոսֆոր` մատակարարված Ուկրաինայի կողմից. Մենենդես

ԱՄՆ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին։

Ռիքերն ասել է, որ ինքը չի լսել այս դեպքերի մասին, ինչին Մենենդեսը պատասխանել է. «Բայց սպիտակ ֆոսֆորի դեպքերը լավ փաստագրված են։ Ցավոք, այն մատակարարել է Ուկրաինան»։«

Մենք ոչինչ չենք արել կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի տեսագրությունները և ապացույցները ստուգելու համար, որոնք անօրինական են։ Մենք ոչինչ չենք արել հայ զինվորների մահապատժի, կին հայ զինվորներին բռնության ենթարկելու տեսանյութերը ճշտելու համար։ Մենք ոչինչ չենք արել»,- ասել է սենատոր Բոբ Մենենդեսը։

Ադրբեջանը ԼՂ-ում կիրառել է սպիտակ ֆոսֆոր` մատակարարված Ուկրաինայի կողմից. Մենենդես

Հիշեցնենք՝ 2020-ի հոկտեմբերի 30-ի գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ էին պատսպարվում, կիրառել էր Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0