
Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված միջոցառմանը։
- Տնտեսություն
- 01․12․2022
Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Ներդրումային խորհրդի հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է ընթանում, և մենք միասին ստեղծում և կյանքի ենք կոչում բազմաթիվ ծրագրեր, որոնք հեշտացնում են բիզնեսի կյանքը Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև հավելել է, որ այս տարվա առաջին կիսամյակում ներդրումների ծավալն աճել է 51 տոկոսով, ինչը վկայում է ներդրումներին միտված արդյունաբերական քաղաքականության արդյունավետության մասին