Կառավարությունը հավանություն է տվել «Ստեղծագործ Եվրոպա» համաձայնագրին

Կառավարությունը հավանություն է տվել «Ստեղծագործ Եվրոպա» համաձայնագրին

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) մասնակցության մասին» համաձայնագրին:

Համաձայնագիրը ստորագրվել էր ավելի վաղ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Եվրոպական միության նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից:

Համաձայնագիրը «Ստեղծագործ Եվրոպա» նախորդ ծրագրի շարունակությունն է:

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը՝ որպես ասոցացված երկիր, մասնակցում է մշակութային և ստեղծագործ ոլորտներում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին՝ ներառյալ միջոլորտային հարթակի ստեղծմանն օժանդակող գործողություններին:

Համաձայնագիրն իրականացվում է 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիայով սահմանված՝ կողմերի պարտավորություններին համապատասխան։

Միջազգային պայմանագիրը սահմանված կարգով կներկայացվի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի հաստատմանը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական Միության մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ հարևանության երկրներին և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից:

Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) նախորդ ծրագրին, որը մեծապես նպաստել է մշակույթի զարգացմանը: Ծրագրի շրջաակում տրամադրվել են դրամաշնորհներ, որոնք նպաստել են ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների ամրապնդմանը և զարգացմանը

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0