
Խոհանոցում մերկ պառկած էր, իսկ կողքին՝ կինն էր ու փոքր երեխաները. հայտնաբերել են 27-ամյա երգչի դին
- Շոու բիզնես
- 12․11․2022
Մոսկվայում հայտնաբերվել է Ուկրաինայի Թեկվոնդոյի ֆեդերացիայի նախագահի որդու՝ FNLN խմբի երաժիշտ, ուկրաինացի 27-ամյա արտիստ ԱՐԴԱ ՍԱՄԱՆԲԱՅԻ դին: Երիտասարդ արվեստագետը մահացել է տանը, սակայն այդ մասին հայտնի է դարձել նրա մահից միայն երկու օր անց՝ շնորհիվ հարեւանների, որոնք լսել են երեխաների չդադարող լացի ձայնն ու նկատել բնակարանում չանջատվող լույսը:
Ուշագրավ է այն, որ հարեւանների առաջ այդպես էլ ներսից ոչ ոք դուռը չի բացել եւ նրանք ստիպված են եղել դիմել ոստիկանություն: Իրավապահները օպերատիվ արձագանքել են դիմումին, բացել են դուռը եւ խոհանոցում հայտնաբերել ուկրաինացու դին: Երաժիշտն ամբողջովին մերկ է եղել, քթի եւ գլխի հատվածներում ունեցել է վնասվածքներ: Մահվան նախնական պատճառը գերդոզավորումն է:
Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ Արդա Սամանբայի կինն ու փոքր երեխաները այդ ամբողջ ընթացքում բնակարանում են եղել: Կինը եղել է ոչ սթափ վիճակում եւ չի կարողացել ոչինչ բացատրել ոստիկանության աշխատակիցներին: Նա ամուսնու դիակի մոտ պարփակված մնացել է ու դադարել երեխաներին խնամել: Երբ իրավապահները մտել են տարածք, երեխաներն արդեն այնքան լաց էին եղել, որ ուժասպառ էին: Տեղի ունեցածը ցնցել է ոչ միայն ռուսաստանյան, այլեւ ուկրաինական հանրությանը եւ լայն արձագանք գտել լրատվամիջոցներում ու սոցցանցերում: