
Թուրք դերասանը մերկացել է՝ իտալական բրենդը գովազդելու համար
- Մշակույթ
- 26․11․2022
Թուրք դերասան եւ մոդել ՋԱՆ ՅԱՄԱՆԸ, որը հայտնի է «Սրտային գործեր», «Սեր վնասելու համար» «Լիալուսին», «Մեզնից ով չի սիրել» հեռուստասերիալներից, մերկացել է՝ աշխարհահռչակ իտալական «Դոլչե եւ Գաբբանա», բրենդի անդրավարտիքները գովազդի համար:
Թուրք դերասան եւ մոդել ՋԱՆ ՅԱՄԱՆԸ, որը հայտնի է «Սրտային գործեր», «Սեր վնասելու համար» «Լիալուսին», «Մեզնից ով չի սիրել» հեռուստասերիալներից, մերկացել է՝ աշխարհահռչակ իտալական «Դոլչե եւ Գաբբանա», բրդենդի անդրավարտիքները գովազդի համար: Ի դեպ, սա իտալական հայտնի բրենդի եւ թուրք դերասանի առաջին համագործակցությունը չէ: «Դոլչե եւ Գաբբանա»-ն հովանավորել են, որպեսզի Ջան Յամանը ստեղծի իր հեղինակային օծանելիքը եւ հագուստների հավաքածուն:
Նշենք, որ իր հայրենիքում՝ Թուրքիայում Ջան Յամանը վերջին անգամ հեռուստաէկրաններին է հայտնվել 2020 թվականին՝ «Պարոն սխալ» հեռուստասերիալում մարմնավորելով Օզգյուրայի կերպարը:
Սակայն, հեռուստասերիալի ցածր վարկանիշի պատճառով Fox TV-ին որոշել է նախատեսվածից շուտ ավարտել նկարահանումները: Դրանից հետո՝ Ջան Յամանը սկսել է միջազգային նախագծերում իր տեղը գտնել:
Այժմ Ջան Յամանն ապրում է Իտալիայում, որտեղ նկարահանվում է գովազդներում եւ տեղի հեռուստասերիալներում, ընդ որում՝ հաղթահարելով թուրքական ակցենտը նա հեռուստաէկրաններից խոսում է իտալերենով: Միեւնույն ժամանակ, մասնակցում է Հունգարիայում ընթացող «Թուրք» պատմական ֆիլմի նկարահանումներին: