Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը՝ ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը՝ ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

🥇🥈🥉Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը՝ ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր
🤼Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել։
🥇77 կգ քաշայինների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուի նկատմամբ։
🥈87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը եզրափակչում 4։7 հաշվով ցավալի պարտություն է կրել Հունգարիայի ներկայացուցչից և հռչակվել երիտասարդական ԱԱ-ի փոխչեմպիոն։
🥉Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կկանգնի 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Վճռորոշ գոտեմարտում Պողոսյանը մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուի հետ և հաղթանակ տարել։
🎗Այսօր պայքարի դուրս եկած մեր 5 ըմբիշներից պայքարը կշարունակի միայն Սահակ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային հայ ըմբիշը վաղը՝ հոկտեմբերի 19-ին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։
What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0