40 երեխա տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

40 երեխա տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել՝ հարավ-արևելյան Իզեր դեպարտամենտում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան մեծ արագությամբ դուրս է եկել մայրուղուց՝ ընկնելով խորը փոսը:

Միջադեպի հետևանքով առնվազն 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, չորսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է տարրական դասարանների 40 աշակերտ և 6 ուղեկցորդ։

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0