
2022 թ. նոյեմբերի 27-ին լրանում է բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան 85-րդ տարելիցը, որի կապակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ
- Կրթություն
- 26․11․2022
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) կբացվի Ե. Չարենցի հիշատակի հուշատախտակ:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Չարենց ընտանիքի անդամները, հուշատախտակի հեղինակ Արմենակ Վարդանյանը:
Միջոցառմանը կհաջորդի Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի կնքումը:
Հաշվի առնելով, որ 2022 թվականին լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը՝ միջոցառումները կեզրափակվեն «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսով և «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացմամբ (ցուցահանդեսը կգործի մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը):