Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է ասուլիսի՝ նվիրված հանրապետությունում առաջին անգամ մեկնարկած «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագրին

 Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է ասուլիսի՝ նվիրված հանրապետությունում առաջին անգամ մեկնարկած «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագրին

 Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է ասուլիսի՝ նվիրված հանրապետությունում առաջին անգամ մեկնարկած «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագրին։

 «Կենդանիների համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանն ու սննդամթերքի անվտանգության ապահովմանը», – նշել է Արման Խոջոյանը։

 Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ ծրագիրը կնպաստի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված այլ ծրագրերի մշակմանը, և համարակալումը նախապայման կհանդիսանա կենդանիների ապահովագրման ծրագրի ներդրման համար։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Ավստրիական զարգացման գործակալության, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։  

 

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

CARD Foundation

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0