Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները ստացել են հատուկ մրցանակ՝ հեղինակավոր բուհի կրթաթոշակ

Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները ստացել են հատուկ մրցանակ՝ հեղինակավոր բուհի կրթաթոշակ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair – ISEF):

Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ, որի համար արժանացել են հատուկ մրցանակի Սաուդյան Արաբիայում գործող «Թագավոր Աբդուլազիզի և ընկերների «Mawhiba» հիմնադրամի» կողմից: Մրցանակն է՝ արաբական աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկի՝ Թագավոր Ֆահդի անվան Նավթի և միներալների համալսարանի («King Fahd University of Petroleum and Minerals (KFUPM)) ամբողջական կրթաթոշակ և 400 $:


Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը «Այբ» դպրոցի աշակերտներ են, որոնք փառատոնին ներկայացված նախագիծը մշակել են դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի շրջանակում: Նրանց նախագծած սարքն արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ Ներկայացվել են կենսապոլիմերիորակական հատկանիշները բարելավելուն միտված փորձերը, ինչպես նաև սարքի 3D մոդելը, որի հիման վրա ստեղծվելու է արտադրական սարքը։ Հայ դպրոցականների նախագիծը ներկայացված էր «Բնապահպանական ինժեներիա» անվանակարգում (նախագծին հնարավոր էծանոթանալ bit.ly/3OhK3F1 հղումով):

Աշխարհի ամենամեծ դպրոցական գիտական մրցույթը համարվող Regeneron-ISEF-ին այս տարի մասնակցում էին 64 երկրներից ևտարածաշրջաններից 1638 դպրոցականներ՝ 1324 նախագծով: Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ էին ISEF փառատոնին մասնակցում առկա. 2021 և 2022 թվականներին մեր մասնակցությունը եղել էր հեռավար: Դպրոցականներին ուղեկցում էին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ Հարություն Սարգսյանը և «Այբ» դպրոցի բնագիտական առարկայախմբի և նախագծի ղեկավար Լիլիթ Համբարձումյանը:

Հայ դպրոցականները Regeneron-ISEF փառատոնին մասնակցելու հնարավորությունը վաստակել էին մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում: Փառատոնի ժամանակ ընտրված նախագծերից մեր դպրոցականները կներկայացնեննաև Բելգիայի Թագավորությունում սեպտեմբերի 13-17-ը կայանալիք Երիտասարդ գիտնականների ԵՄ մրցույթին (EUCYS-2023):

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0