Կրեմլը Փաշինյանի ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարության վերաբերյալ

Կրեմլը Փաշինյանի ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարության վերաբերյալ

Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով և այդ կազմակերպությունը համարում է արդյունավետ և զարգացման ներուժ ունեցող։

Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց։

«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովի խոսքով՝ ՀԱՊԿ-ն «հեղինակություն ունի» մասնակից երկրների շրջանում։

«Սա մի կազմակերպություն է, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, հետագա զարգացման ներուժ ունի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0