Զատուլինը Ղազախստանում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել

Զատուլինը Ղազախստանում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել

«ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեր երկրում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել»,-հայտնում է NewTimes.kz-ը։

«Նրան ասել են, որ իր այցը անցանկալի է և թույլ չեն տվել անցնել անձնագրային հսկողության գոտի»,- ասվում է հրապարակման մեջ։

Զատուլինի մամուլի ծառայությունից RBC-ին հայտնել են, որ «որոշ դժվարություններից և իրավիճակին ՌԴ ԱԳՆ միջամտությունից հետո խնդիրը լուծվել է»։

Անցյալ տարվա հունիսին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ պետք է Ղազախստանի վրա ուշադրություն դարձնել, և ամեն ինչ հնարավոր է, ինչպես Ուկրաինայի դեպքում:

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0