Բաքվի և Երևանի միջև համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

Բաքվի և Երևանի միջև համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, մինչդեռ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե որն է իրենց հիմնարար շահերից և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա մատնանշել է, որ «հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը»՝ իրենք չեն կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին։

«Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա»,- հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման համատեքստում»:

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0