
Փայտանյութով բեռնված մեքենայի վարորդը անտառապահ էր
- Քրեական
- 09․02․2023
Փետրվարի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները շրջագայություն իրականացնելիս Նավուր-Իծաքար բնակավայրերի խաչմերուկում նկատել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ-469» մակնիշի մեքենա: Ստուգման նպատակով կանգնեցրել են մեքենան, որը բեռնված էր 1,5 խմ կաղնու փայտանյութով: 53-ամյա վարորդը, որը «Արծվաբերդի անտառտնտեսությունում» անտառապահ է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը բարձել էր իր կողմից պահպանվող տարածքից:
Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: