
Տնտեսության արդիականացման միջոցառում
- Տնտեսություն
- 29․11․2022
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջոցառման նպատակը՝ տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
Թիրախը՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․
- C (ԲԻ) «Մշակող արդյունաբերություն»
- B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն եվ բացահանքերի շահագործում» (բացառությամբ 7-րդ հատվածի)
- J (ՋԵՅ) «Տեղեկատվություն եվ կապ»
- F (ԷՖ) «Շինարարություն»
- H (ԷՅՋ) «Փոխադրում եվ պահեստային տնտեսություն»
- M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն»
- P (ՓԻ) «Կրթություն»
- Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում»
Շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
Օժանդակության ձևը՝ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում:
Վարկի/լիզինգի առարկա՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։
Արժույթը՝ ՀՀ դրամ կամ արտարժույթ։
Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` ամինչև 6 ամիս։
Վարկի/լիզինգի մարման ժամկետը՝
Վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափը՝ 1․000․000․000 դրամ։
- Արտոնյալ պայմաններ՝ այն տնտեսավարողը համար, որը կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափ է սահմանվում՝ կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափը, բայց ոչ ավել քան 10 մլրդ դրամը, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում 5 մլրդ դրամին համարժեք արժույթը։
Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը․
Միջոցառման շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն, կիրականացվի վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Ձեռներեցության վարչություն․
Հեռախոսահամար՝ 011-597-136
Էլ․ հասցե՝ [email protected]
Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառում
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջոցառման նպատակը՝ Միջոցառման խնդիրն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների ։
Շահառու՝ տնտեսավարող են համարվում Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համարf դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող մասնագետների․
Բարձր որակավորում ունեցող մասնագետ (այսուհետ՝ ԲՈՈՒՄ) է համարվում այն մասնագետը, ով տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին․
- ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան,
- ունի նվազագույնը 10 (տասը) տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia.
Օժանդակության ձևը՝
ԲՈՈՒՄ ներգրաված տնտեսավարողին փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 20%-ը (ոչ ավելի քան 1 մլն դրամը և վճարված եկամտային)։
- Եթե ԲՈՈՒՄ-ն ունի դոկտորի գիտական աստիճան, ապա փոխհատուցվում է վերջինիս աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 50%-ը (ոչ ավելի քան 1․5 մլն դրամը)։
- Դոկտորի գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ի կողմից հայկական ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև բարձրագույն ուսումնական հաստատության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 70%-ը (ոչ ավելի քան 2 մլն դրամը)
Աջակցության տրամադրման կարգ՝
- Տնտեսավարողները իրականացնող մարմին են ներկայացնում դիմում-հայտ (որում ներառվող փաստաթղթերը ներկայացված են կից)
- նշված փաստաթղթերը և տեղեկությունները միջոցառման պահանջները բավարարելու դեպքում իրականացնող մարմինը ՊԵԿ-ին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի որդյունքում ՊԵԿ-ը տրամադրում է տեղեկատվություն եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, եկամտային հարկի չափի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ամիսների,
- Սույն միջոցառման պահանջները բավարարող դիմում-հայտերի փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում, ընդ որում ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար
Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին:
Փոխհատուցման ժամկետը՝ Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար
Հեռախոսահամար՝ 010236774
Էլ․ հասցե՝ [email protected]
Նյութի աղբյուր