
Տղամարդու մոտ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
- Քրեական
- 07․02․2023
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 6-ին ծառայություն իրականացնելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել ու Մալաթիայի բաժին են տարել Փարաքար գյուղի 36-ամյա մի բնակչի: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գրառման ատրճանակ՝ լիցքավորված մեկ փամփուշտով, չորս փամփուշտ և 4,23 գրամ մարիխուանա:
Կատարվում է նախաքննություն: