
Տավուշի պարեկները հայտնաբերել են ատրճանակ
- Քրեական
- 09․02․2023
Փետրվարի 7-ին պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Բագրատաշեն բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են 25-ամյա մի երիտասարդի վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:
Պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի սրահի տեսանելի վայրում դրված պայուսակը, որի մեջ ատրճանակ կար: Երիտասարդի հայտնածով՝ այն իրենն է, բայց չունի համապատասխան փաստաթղթեր:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: