
Տավուշի պարեկները ատրճանակ են հայտնաբերել
- Քրեական
- 16․02․2023
Փետրվարի 14-ին պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում ստուգել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, մեքենայի պահոցում ատրճանակ կար։ Ըստ նրա՝ ատրճանակն ընկերոջինն է։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1
+1