Սրանից վատ օրեր են եղել,1990-ականներին, երբ գյուղի տները ադրբեջանցիները վառեցին, գնալու տեղ չունեինք, հիմա փառք Աստծո, մեր տներում ենք

Սրանից վատ օրեր են եղել,1990-ականներին, երբ գյուղի տները ադրբեջանցիները վառեցին, գնալու տեղ չունեինք, հիմա փառք Աստծո, մեր տներում ենք

«Լաչինի ճանապարհը փակելուց հետո ազերիները ավելի են լկտիացել, երեկ իրանց մուղամները էնքան բարձր էին միացրել, որ տան մեջ հեռուստացույցի ձայնից բարձր էր լսվում։ Դե մեզ համար այս ամենը նորություն չի։ Սպասում էինք, որ ադրբեջանցիներն էլի կփորձեն կոտրել մեզ, բայց սխալվում են։ Ճանապարհի փակ լինելը, բնականաբար, մտահոգություններ է առաջացնում, բայց մարդիկ իրենց առօրյա հոգսերով են զբաղված։ Անգամ որոշները մտածում են՝ հավաքվեն, գնան ճանապարհը բացել տան, ուղղակի, հասկանալի պատճառով դեռ որ սպասում ենք։ Վերջին ավելի քան երկու տարում, թշնամու քթի տակ ապրելով ու գրեթե ամեն օր առերեսվելով ադրբեջանական սադրանքներին, նման զարգացման սպասում էինք»,- մեզ հետ զրույցում ասաց վեց օր շարունակ բոլոր ացախցիների նման շրջափակման մեջ գտնվող Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Սահմանամերձ գյուղի գյուղապետը վստահեցնում է՝ ճգնաժամային պայմաններում ապրելու մեծ փորձ ունեն․

-Մենք լավ հասկանում ենք, թշնամին ճնշումներով փորձում է նոր զիջումներ ստանալ։ Մենք, ուղղակի, տոկուն ու համբերատար պետք է լինենք։ Եթե ուզում ենք մեր ոհղի վրա շարունակել ապրել, պիտի դիմադրենք, այլ տարբերակ, ուղղակի, ներկա դրությամբ չեմ տեսնում։ Թշնամու շանտաժին կուլ գնալ չի կարելի։ Շրջափակամն մեջ ենք, հասկանալի է, որ դժվարություններ շատ են լինելու, այդուհանդերձ, կոտրվելու ու ընկրկելու իրավունք չունենք։ Սրանից ավելի վատ օրեր են եղել, 1990-ականներին, երբ մեր գյուղի տներն ադրբեջանցիները վառեցին, գնալու տեղ չունեինք. հարևան գյուղերում ենք ապաստանել։ Հիմա, փառք Աստծո, մեր տներում ենք։ Դժվարություններին կդիմանանք։ Կարևորը՝ գյուղացիների մոտ ընդհանրապես չկա խուճապ։ Մտահոգ են, ճիշտ է, քանի որ ալյուրի, բենզինի, գազի պաշարները սուղ են, բայց հուսանք՝ ճանապարհը երկար ժամանակ փակ չի մնա։

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0