
«Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասավանդման վերապատրաստման դասընթացներ
- Կրթություն
- 02․02․2023
Շրջակա միջավայրի նախարարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է պետական քոլեջներում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասավանդման վերապատրաստման դասընթացների անցկացման մասին: Երկշաբաթյա դասընթացների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի մարտի 6-ից:
Վերապատրաստումը կանցկացնեն «Սառեցման, օդորակման, ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի» սերտիֆիկացված մասնագետները (վերջիններիս սերտիֆիկացումն իրականացվել է EU REAL Alternatives 4 LIFE-ը ծրագրի շրջանակում) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսները:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի փետրվարի 25-ը ներկայացնել հայտ, ինչպես նաև կից ներկայացնել բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը:
Հայտը կարող են ներկայացնել հետևյալ մասնագիտություններով որակավորում ստացած անձինք՝
- սառնարանային տեխնիկա և տեխնոլոգիա,
- օդի կոնդիցիոնացում,
- ջեռուցում,
- կաթսայատան տեղակայանքներ,
- ճարտարագիտություն:
Վերապատրաստում անցած մասնագետները կկարողանան աշխատանքի անցնել պետական քոլեջներում: Մասնակցության հայտերը լրացվում են ազատ ոճով և էլեկտրոնային եղանակով ներկայացվում [email protected] էլ. հասցեին:
Հարցերի և պարզաբանումների համար հայտատուն կարող է զանգահարել 091191176 հեռախոսահամարով