
Պտղունք գյուղի դպրոցից կատարված գողությունը բացահայտվեց
- Քրեական
- 09․02․2023
Հունվարի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից գողություն են արել։ Տարել էին ջեռուցման կաթսա ու 50 մարտկոց։
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են 29 և 38 տարեկան երկու երևանցի։ Փետրվարի 2-ին նրանցից մեկը՝ մայրաքաղաքի Արա Սարգսյան փողոցում, մյուսը՝ Բագրատունյաց փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին։ Տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։