
Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր
- Մշակույթ
- 23․02․2023
2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում:
Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռ.՝ (+374 10 599631)