
Մեր նպատակը գավաթներ նվաճելն է. Մագուայեր
- Սպորտ
- 08․08․2022
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը խոսել է իր թիմի հնարավորությունների մասին.
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի 2022/2023 առաջնության առաջին պաշտոնական հանդիպումը։ «Կարմիր սատանաները» սեփական հարկի տակ կհանդիպեն «Բրայթոնի» հետ:
«Մեր գլխավոր նպատակը գավաթներ նվաճելն է։ Պետք է առաջընթաց գրանցենք և շտկենք իրավիճակը, քանի որ նախորդ մրցաշրջանի արդյունքներն անընդունելի են։
Անցյալ տարի պարտվեցինք գավաթային մրցաշարերում, իսկ առաջնությունում՝ անհաջող խաղեր ունեցանք։ Մենք պետք է գոհացնենք մեր երկրպագուներին. Մենք պետք է ավելի լավը դառնանք, քանի որ նախորդ մրցաշրջաններում մեր մակարդակով չխաղացինք»,- ասել է Մագուայրը։