Մահացել է ՀՀ Առաջին նախագահի եղբայրը՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը

Մահացել է ՀՀ Առաջին նախագահի եղբայրը՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը

Կամո Տեր-Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին՝ Կիրովական քաղաքում: Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո նա եղել է Հայաստանի հայտնի սրտաբաններ Ռաֆայել Ստամբոլցյանի և Զավեն Դոլաբջյանի աշակերտը, երկար տարիներ աշխատել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նախկին «Լեչկոմիսիայի պոլիկլինիկայում»: Հետագայում կազմակերպել և ղեկավարել է «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամ»-ի ծրագրով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցը:

Մասնագիտական գործունեությունից բացի՝ Կամո Տեր-Պետրոսյանը հասարակությանը հայտնի է որպես «Մուսալեռ» հայրենակցական միության երկարամյա նախագահ, ինչպես նաև Հայաստանի ռադիոյի գրական հաղորդումների բաժնում և հանրային գրական երեկոներում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքող:

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0