Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

Նա ծնվել էր 1948 կամ ապրիլի 8–ին։ ՀՀ պետական և քաղաքական գործիչը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

Վերջին տարիներին նա տառապում էր ծանր հիվանդությամբ։

Քաղաքական գործունեությունը

1992-1996 թթ. – Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։

1995-1999 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999-2003 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։

2003-2007 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։

2007-2012 թթ. – Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը – Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը – ՀՀԿ խմբակցության ղեկավար։

2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։

2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։
2014-2017 թվականներին՝ ՀՀ ԱԺ նախագահ։

Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0