
Ճապոնական գրասենյակը հայտարարում է նկարչական մրցույթ երեխաների համար
- Կրթություն
- 13․03․2023
Ճապոնական «JQA International Environmental Children’s Drawing Contest»-ի գրասենյակը հայտարարում է նկարչական մրցույթ 7-15 տարեկան երեխաների համար:
Մրցույթի նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել իրենց միջավայրին, խրախուսել նրանց՝ արտահայտելու երազանքներն ու պատկերացումները սեփական միջավայրի մասին, ինչպես նաև ընդլայնել այլ երկրների երեխաների վերաբերյալ գիտելիքները։
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից, ինչպես նաև հետևյալ հղմամբ՝ https://childrens-drawing.com/en/application.html:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2023 թ․ մայիսի 31-ն է:
Մրցույթն անցկացվում է 23-րդ անգամ (1999 թվականից). շուրջ 340.000 նկար ցուցադրվել է Ճապոնիայի թանգարաններում, կենդանաբանական այգիներում և հանրային այլ վայրերում՝ գլոբալ միջավայրի վերաբերյալ երեխաների հաղորդագրությունների տարածման նպատակով