Ձերբակալել են Գրիգորի Խաչատուրովին. 168.am

Ձերբակալել են Գրիգորի Խաչատուրովին. 168.am

168.am-ի տեղեկություններով` բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար:

Ըստ լրատվամիջոցի՝ փորձառու զինվորականը ձերբակալվել է օրեր առաջ Ազգային ժողովում ուսապարկ-ՔՊ-ականների եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վատ բեմականացված ելույթների արդյունքում, երբ քննարկում էին Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի վերաբերյալ  դատախազի միջնորդությունը:

«ՔՊ-ականների կողմից Սեյրան Օհանյանին վերագրվող հանցանքում Զինված ուժերի ստեղծման եւ կայացման հիմքում կանգնած Յուրի եւ Գրիգորի Խաչատուրովների անունների շահարկումն, ի դեպ, պայմանավորված էր նրանով, որ 2018 թվականից ի վեր Յուրի եւ Գրիգորի Խաչատուրովներն իրենց քաղաքական դիրքորոշումը հստակ արտահայտել են երկրում ստեղծված իրավիճակի, Զինված ուժերում առկա տարբեր գործընթացների, բանակը նպատակադրված կազմաքանդելու, 44-օրյա պատերազմի պարտության եւ Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների վերաբերյալ։ Փաշինյանի մտասեւեռումն արդեն իսկ ակնհայտ էր նաեւ այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց Գրիգորի Խաչատուրովը զինվորականների հետ միասին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` փորձելով կասեցնել այս արհավիրքը»,- գրել է լրատվամիջոցը։

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0