
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 225.4 հա տարածքում բռնկված հրդեհները
- Պատահարներ
- 01․12․2022
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Կոտայքի մարզի Պռոշյան, Նոր Գեղի գյուղերում, Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր, Երևան-Ծաղկաձոր և Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը․ կա 4 տուժած և 1 զոհ: