Հերիք է իրար ուտեք. Էդուարդ Շարմազանով

Հերիք է իրար ուտեք. Էդուարդ Շարմազանով

«Երեկ իմ հարազատ Լոռու մարզում էի։ Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր այցելություն ուղեկցվում է մարդկանց հետ շփումներով, աղ ու հացով՝ համեմված քաղաքական զրույցներով։ Հիմնական հարցերն են.
Ի՞նչ է լինելու մեր հալը։
Արցախի վիճակը ո՞նց է լինելու։
Նեմեսիսի արձանը կքանդի՞ Նիկոլը, թե՞ ռիսկ չի անի։
Պատերազմ կլինի՞, թե՞ չէ։
Ռուսն ի՞նչ է բա մտածում։
Նիկոլին ե՞րբ եք է հեռացնում։
Հենց սկսեցի խոսել, մեր ուստա Համոն ասեց. «Էդո ջան,էդ Նիկոլին հեռացնելը երկարում է,քանի որ ընդդիմությունը ոչ թե Նիկոլի դեմ է պայքարում,այլ՝ իրար դեմ։ Դրանց ասա, որ իշխանափոխություն անեն, ոչ թե իրար ուտեն»։
Ուստա Համոն ոչ բուհ է ավարտել ու ոչ էլ թրեյնինգների հաճախել, բայց խելոք բան է ասել։ Հերիք է իրար ուտեք, ներկա-նախկին անեք։ Ժամանակն է միավորվել Հայոց Պետականության պահպանման ու Հայոց Եկեղեցու, Նիկոլից ազատվելու գաղափարի ու Արցախը հայկական պահելու շուրջ։ Թե չէ ով մի երկու կոպեկ է կպցրել իրեն վարչապետի թեկնածու է պատկերացնում, կամ էլ՝ Երեւանի քաղաքապետ ՝ «կակ մինիմում»։ Ո՞ւմ են պետք էդ պաշտոնները, եթե երկիրը լրիվ վարի գնա», – գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:Նյութի աղբյուր

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0