
Հետախուզվում էր համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու համար
- Քրեական
- 16․02․2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 15-ին բաժին է ներկայացել 27-ամյա Աննա Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: