
Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Պապին
- Սպորտ
- 15․11․2022
«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին:
Մարզաշապիկի վրա Մխիթարյանը հետևյալ գրառումն էր արել.
«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերը՝ խթանելու իմ երկրի և համայն աշխարհի խաղաղությանը: Հավատարմաբար»:
200 ֆուտբոլիստների հետ Հռոմի Պապի հանդիպումը կայացել է «Օլիմպիկո» մարզադաշտում կայանալիք «Հանուն խաղաղության» խաղից առաջ. We Play for Peace կարգախոսով հանդիպումն այս տարի նվիրված է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին: