Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա․ եղանակի տեսություն

Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա․ եղանակի տեսություն

Հայաստանի ողջ տարածքում մայիսի 4-ին և 5-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, հայտնում են Հայհիդրոմետից։
Մայիսի 7-ին և 8-ին սպասվում են անձրևներ. Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ (ըստ Բոֆորի սանդղակի՝ քամին՝ վայրկյանում տասնութից երեսուն մետր արագությամբ։ փոթորիկ է, փոթորիկ):

Միաժամանակ օդի ջերմաստիճանը մայիսի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երկրի հյուսիսում՝ Շիրակում, մայիսի 4-ին օդի ջերմաստիճանը կլինի +16, 5-ին կհասնի +19-ի։
Կոտայքի նախալեռներում այս օրերին օդը տաքանալու է համապատասխանաբար մինչև +16 և +20, իսկ Գեղարքունիքում՝ մինչև +12 և +20 աստիճան տաքություն։
Լոռու և Տավուշի մարզերում ջերմաչափը մայիսի 4-ին և 5-ին կհասնի համապատասխանաբար +17 և +21 և +20 և +24-ի։ Արագածոտնի մարզում սպասվում է +18 և +22, Արարատում և Արմավիրում +22 և +25 աստիճան տաքություն։ Վայոց ձորում մայիսի 4-ին սպասվում է +21, մայիսի 5-ին՝ +24։ Հարավում՝ Սյունիքի մարզում, մայիսի 4-ին և 5-ին օդը տաքանալու է մինչև +23 և +28:
Երեւանում մայիսի 4-ից 5-ը, ինչպես նաեւ մայիսի 6-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +20։

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0