Հայաստանն իմ տունն է։ Ամբողջովին աղբի մեջ կորած։

Հայաստանն իմ տունն է։ Ամբողջովին աղբի մեջ կորած։

#Աղբային_պատերազմները շարունակվում են։
-Ապեր, ի՞նչ ես նկարում։
-Ձեր թափած աղբն եմ նկարում, որ ցույց տամ ձեր ղեկավարությանը։
-Բայց ո՞վ ասեց, որ մենք ենք թափել։
-Բա ո՞վ է թափել։ Այստեղ մեծ մասը ոստիկանների մեքենաներ են։
-Ակադեմիայում սովորողներն էլ են ստեղ մեքենա կանգնեցնում։
-Հա դե իրենք էլ ապագա ոստիկաններ են։ Ի՞նչ տարբերություն։
-Մոտ ժամանակներս տարածքը պիտի մաքրենք, աղբամաններ դնենք։
-Իսկ ե՞րբ է լինելու այդ օրը։ Ես էլ կգամ մաքրելու աշխատանքներին օգնելու։
-Դե չգիտեմ, երբ ղեկավարները որոշեն։
-Հաաա, փաստորեն դեռ չեն որոշել…
<<Էշ մի սատկի, գարուն կգա։>>
Մինչև դուք կորոշեք երբ եք մաքրելու։ Ես այս նկարները կհրապարակեմ, որպեսզի գիտակից Մարդիկ հասկանան, թե ինչ եք դարձրել ձեզ վստահված այս մի կտոր հողը։ Հետևաբար նաև ձեր ծառայության մասին կարծիք կկազմեն։
Հետաքրքիր է, թե ինչու են ձեր համակարգում ծառայող անձիք այսպես վերաբերվում <<Տուն>> ասվածին։
Այս պատկերներից ինձ համար նաև պարզ է դառնում ոստիկանության որակը։ Ամոթ է, կազմակերպեք խնդրում եմ տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքները, հենց ոստիկանների միջոցով։ Կարծում եմ, դրանից հետո նրանք ավելի ուշադիր կլինեն իրենց Տան նկատմամբ։
Չնախատեսված վայրում,
https://youtu.be/EbFyBOqReSs
What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0