
Համայնքային ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
- Քրեական
- 20․02․2023
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 19-ամյա Էրիկ Մ.-ն: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: