Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: 

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: 

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով:  Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ  գույքագրվել են կարիքներն ու առաջարկվող նյութերի փաթեթը:

Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն առաջիկայում  ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա  ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով քայլեր կձեռնարկվեն արխիվի թվայնացման ուղղությամբ:

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: 

Քաղաքացիների զանգերին արագ արձագանքելու և բարձրացվող խնդիրներին համապատասխան ընթացք տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում ծրագրային բարելավումներ են արվել: Ծառայության միջոցով օրական միջինը 600 զանգ է ստացվում, այսօր՝ դրանցից 400-ին միանգամից պատասխանելու հնարավորություն է ստեղծվել, մյուսներին՝ պատասխանվում է հետադարձ կապի միջոցով: Բացի այդ, ներդրվել են ինչպես օպերատորների աշխատանքի գնահատման, այնպես էլ՝ որոշումների մասին ավտոմատ ծանուցման համակարգեր: 

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: 

Ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:  

Տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:  

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: 

Երևանյան լճի մաքրման ծրագրի շրջանակում 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացման ուղղությամբ: Տարածքից 8 հա-ից ավել եղեգ է հանվել: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0