Կբանակցենք «Ղարաբաղի հայկական փոքրամասնության հետ» միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի Վարդանյանը լքի Ղարաբաղը. Ալիև

Կբանակցենք «Ղարաբաղի հայկական փոքրամասնության հետ» միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի Վարդանյանը լքի Ղարաբաղը. Ալիև

Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում ընթանում է Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկումը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։

Ադրբեջանի նախագահը՝ անդրադառնալով Արցախյան խնդրին ու բանակցային գործընթացին նշել է, որ պատրաստ են բանակցել  «Ղարաբաղի հայկական փոքրամասնության հետ» միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը լքի Ղարաբաղը։

«Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որ մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում»,- ասել է Ալիևը:

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0